«Ֆիդելիթի Քընսալթինգ» փաստաբանական գրասենյակը տեղեկացնում է դատարանում գրանցած իր ևս մեկ հաջողության մասին:

«Ֆիդելիթի Քընսալթինգ» փաստաբանական գրասենյակը տեղեկացնում է դատարանում գրանցած իր ևս մեկ հաջողության մասին:

Դեռևս 2019 թվականին Ֆիդելիթի Քոնսալթինգը` իր վստահորդ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության անունից հայց էր ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի` պահանջելով հերքել 2019 թվականի հունվարին Ջերկումի կրթահամալիրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Լիդիան Արմենիայի վերաբերյալ ներկայացրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները:

Ս.թ. ապրիլի 16-ին դատարանի կողմից վերոնշյալ գործով կայացված վճռով արձանագրվել է, որ /մեջբերվում է բառացի/ «․․․ներկայացված փաստացի տվյալները բովանդակում են հայցվոր «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության կողմից քրեորեն պատժելի արարքի (կաշառք տալ) կատարում, ինչը աներկբա ձևով իրականում արատավորում է հայցվոր «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության գործարար համբավը, ավելին՝ փաստացի տվյալները ներկայացվել են հայցվոր «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին վնաս պատճառելու դիտավորությամբ, քանի որ ի հիմնավորումն հակառակի (դրանց ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը պարզելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ) գործում առկա չէ որևէ ապացույց»: /մեջբերման ավարտը/։ Ամփոփելով՝ Դատարանը եզրահանգել է, որ Ջերմուկի կրթահամալիրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Սերգեյ Բագրատյանի կողմից ներկայացված փաստացի տվյալները զրպարտություն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր վավերապայմանները միաժամանակ առկա են:

Արդյունքում Դատարանը վճռել է Սերգեյ Բագրատյանից զրպարտության համար հօգուտ Լիդիան Արմենիայի բռնագանձել փոխհատուցման գումար:

Սա մեր կողմից Լիդիան Արմենիայի անունից Սերգեյ Բագրատյանի դեմ ներկայացված երկրորդ հայցն է, որը բավարարվել է դատարանի կողմից: Հիշեցնենք, որ առաջին հայցով վճիռն օրինական ուժի մեջ է մտել դեռ 2020 թվականի վերջին և Սերգեյ Բագրատյանը արդեն իսկ հրապարակել է վերոնշյալ գործով դատարանի կողմից հաստատված հերքումը ((https://www.lydianarmenia.am/.../%D4%B1%D4%BA-%D5%BA.../301/):

Ֆիդելիթի Քոնսալթինգը այսուհետ ևս հետևողական է լինելու իր վստահորդների իրավունքների, օրինական շահերի, այդ թվում գործարար համբավի պաշտպանության հարցերում: